2834 դիտում
23:27 16-06-2019
Ֆինանսական գրագիտության մակարդակով Հայաստանը Եվրոպայում նախավերջին տեղում է. ավելի վատ միայն Ալբանիան է
Ֆեյսբուքյան օգտատեր Leo Heinsaar-ը իր [url=https://www.facebook.com/photo.php?fbid=330411151182213&set=a.113750759514921&type=3&theater]էջում[/url] գրել է.
«Եվրոպական երկրներում ֆինանսական գրագիտության մակարդակի շատ հետաքրքիր [url=https://www.reddit.com/r/MapPorn/comments/c0x0lr/financial_literacy_in_europe/?utm_medium=android_app&utm_source=share]քարտեզ[/url]։ Ես միշտ էլ կասկածել եմ, որ եթե նման քանակական վերլուծություն արվի, Հայաստանը շատ վատ հորիզոնականում կհայտնվի: Պարզվեց, Հայաստանից վատ միայն Ալբանիան ա՝ 14%-ով։ Մնացած երկու երկրները, որոնց հետ ամեն առիթով համեմատվում ենք՝
Ադրբեջան 36%
Վրաստան 30%
Հայաստան 18%
Իհարկե, մի կողմից հասկանում ես, որ առանց այդ ոլորտում հատուկ ու մտադրված կրթվելու (գոնե՝ ինքնուրույն), ֆինանսական գրագիտությունը «բնական», գուցե նաև «անխուսափելի» կերպով առաջանում ա միայն երբ ժողովրդի ձեռքին շոշափելի չափով ավելցուկ ա գոյանում:
Բայց մյուս կողմից, բոլորս էլ անընդհատ տեսնում ու լսում ենք դեպքեր, թե ոնց ա Հայաստանում ժողովուրդը առաջին իսկ ավելցուկի, կամ նույնիսկ դրա կատարյալ բացակայության պարագայում շտապում ոչ կենսական անհրաժեշտության ծախսեր անելու՝ սկսած չմտածված ու անիմաստ մեծ (ու մեծ տոկոսներով) վարկեր վերցնելուց, խաղատներով ու սպորտային գրազներով արագ հարստանալու ցանկությունը չզսպելով՝ եղած եկամուտն էլ տանուլ տալով, անիմաստ (ու անիմաստ շքեղ) ապրանքներ գնելով, վերջացրած ակնհայտ տեղին, իմաստալից ու մտածված վարկեր չ՛վերցնելով:
Շատերի (նաև իմ) կարծիքով աշխարհի լավագույն ներդրողը, Ու. Բաֆեթը հաճախ ասում ա. «Լավագույն ներդրումը՝ ապագայում լավագույն եկամտաբերությամբ, որ մարդ կարող է անել, հատկապես երբ դեռ երիտասարդ է, դա առաջին հերթին ինքն իր մեջ է. իր կրթության մեջ:» Էս առումով ինձ միշտ հետաքրքրել ա, թե ինչի, օրինակ, Էստոնիայում, որը Հայաստանից շատ ավելի հարուստ բնակչությամբ երկիր է, համարյա բոլոր ուսանողները (ժամանակին նաև ես) ուսման վարկ են վերցնում (որը տրվում ա 5%-ով), իսկ Հայաստանում երևի ցանկացած այլ նպատակով ավելի շատ վարկ ա վերցվում, ու ավելի շատ մարդկանց կողմից, քան՝ ուսման համար:
Իսկ ԱՄՆ-ում ուսանողական վարկերը (դրանց մեծ չափը) ընդհանրապես արդեն լուրջ քաղաքական թեմայի ա վերածվել՝ ակտիվ շահարկվող նախընտրական խոստումներում»:
Նմանատիպ նյութեր
10425 դիտում
18:43 26-06-2023
Բլոգեր մայրիկները խոսել են ֆինանսական գրագիտության և «ABB Kids» քարտի մասին
2194 դիտում
11:32 20-05-2024
«Ֆասթ Շիֆթ»-ը քննարկում է կազմակերպել ֆինանսական գրագիտության թեմայով (տեսանյութ)
Այս բաժնից
907 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
925 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»