3912 դիտում
15:10 08-06-2017
Դիեգո Կոստա. Կոնտեն ինձ հետ այլևս հույսեր չի կապում
«Չելսիի» հարձակվող Դիեգո Կոստան հայտնել է, որ այլևս չի մտնում թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի ծրագրերի մեջ:
«Ես մարզչից հաղորդագրություն եմ ստացել, որտեղ նա նշել է, թե ինձ հետ այլևս հույսեր չի կապում հաջորդ մրցաշրջանում:
Ամեն ինչ հենց դրան էր գնում, քանի որ այս մրցաշրջանում ես վատ հանդես եկա: Ափսոս: Ինչ արած, պետք է նոր թիմ փնտրեմ:
Լավ կլիներ, եթե վերադառնայի «Ատլետիկո», սակայն պետք է շատ բան մտածել: Առջևում 2018-ի աշխարհի առաջնությունն է, և պետք է խաղամ: Բոլորն էլ գիտեն, որ ես շատ եմ սիրում «Ատլետիկոյի» իմ թիմակիցներին, ինձ դուր էր գալիս Մադրիդի կյանքը», ասել է Կոստան:
Անգլիայի այս առաջնության 35 խաղում իսպանացին դարձել էր 20 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ:
Նմանատիպ նյութեր
1448 դիտում
18:34 01-09-2014
«Բորուսիա»-ն մեծ հույսեր է կապում Կագավայի հետ. Վատցկե
2112 դիտում
11:52 03-07-2015
Դմիտրի Ալենիչևը մեծ հույսեր է կապում Յուրա Մովսիսյանի հետ
Այս բաժնից
1963 դիտում
15:32 10-11-2024
Համլետ Սուքիասյանը և Աննա Մկրտչյանը՝ Սամբոյի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրներ
2182 դիտում
23:05 09-11-2024
«Բավարիան» նվազագույն հաշվով հաղթեց «Սանկտ-Պաուլիին», «Դորտմունդը» անակնկալ պարտություն կրեց, այլ արդյունքներ
15036 դիտում
19:49 09-11-2024
Երևանում տեղի ունեցավ «Գազպրոմ Արմենիա» ընկերության մինի ֆուտբոլի ներքին մրցաշար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ