7549 դիտում
18:12 08-06-2017
Համաշխարհային Բանկի «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցում նախատեսվում է Հայաստանի դիրքի բարելավում
ՀՀ կառավարությունն այսօր հավանության արժանացրեց Տնտեսական զարգացման և ներդրումների նախաարարության կողմից մշակված Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2017 թվականի միջոցառումների ծրագիրը։
Համաշխարհային Բանկի «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցը գնահատում է այն կարգավորումները, որոնք ուղղակիորեն ազդում են գործարար միջավայրի վրա` հնարավորություն տալով իրականացնել միջերկրային համեմատություններ հետազոտված 190 երկրների միջև հետևյալ 10 ոլորտներում` ընկերությունների հիմնում, շինարարական թույլտվությունների ստացում, սեփականության գրանցում, վարկերի ստացում, էլեկտրականության միացում, ներդրողների պաշտպանություն, հարկերի վճարում, արտաքին առևտուր, պայմանագրերի կիրարկում, սնանկության ճանաչում:
Իրականացված միջոցառումների արդյունքում վերջին տարիներին էական առաջընթաց է գրանցվել մի շարք ուղղություններով, որոնք իրենց արտացոլումն են գտել նաև Համաշխարհային բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի գնահատումներում: Մասնավորապես, Համաշխարհային բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի կողմից 2016 թվականի հոկտեմբերի 25-ին հրապարակած` «Գործարարությամբ զբաղվելը 2017-Հավասար հնարավորություն բոլորի համար» զեկույցի համաձայն` Հայաստանը 190 երկրների շարքում նախորդ տարվա վերագնահատված արդյունքների (43-րդ տեղ) համեմատությամբ բարելավել է իր դիրքը 5 կետով` բարձրանալով 38-րդ տեղը: Առաջընթաց է արձանագրվել «Վարկերի ստացում» (22 կետով), «Պայմանագրերի կիրարկում» (7 կետով) և «Էլեկտրականության միացում» (9 կետով) ցուցիչների մասով:
Ծրագրի բովանդակությունը ընդգրկուն է՝ նախատեսելով բարեփոխումներ գնահատվող բոլոր ոլորտներում: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության նպատակն է ապահովել բարեփոխումների անընդհատությունը` հաշվի առնելով միջազգային լավագույն փորձը, և ապահովել ՀՀ դիրքի հետագա առաջխաղացումը: Նախագծով հաստատված հավելվածում սահմանվում են 49 միջոցառումներ:
Նախագծում ներառված միջոցառումների համալիր իրականացման դեպքում ՀՀ դիրքը 190 երկրների շարքում 38-րդ տեղից, այլ հավասար պայմաններում, կբարձրանա 26-րդ տեղ` արձանագրելով 12 կետ բարելավում: Նշված միջոցառումների իրականացման արդյունքում կնվազի պետական և համայնքային մարմինների հետ շփման վարչարարական բեռը, կկրճատվեն կոռուպցիոն ռիսկերը, կբարձրացվի գործարարներին ծառայություններ մատուցող մարմինների գործունեության թափանցիկությունը:
Նմանատիպ նյութեր
1663 դիտում
15:51 19-04-2014
Սպորտով զբաղվելը բարելավում է մարդու հիշողությունը
1207 դիտում
10:10 15-11-2022
Բանակցային դերակատարության կամ դիրքի բարելավում չտեսանք․ «Փաստ»
Այս բաժնից
934 դիտում
13:50 22-12-2024
Գևորգ Պապոյանը ընդունել է մի խումբ քաղաքացիների, ծանոթացել նրանց խնդիրներին
997 դիտում
13:34 22-12-2024
Ազգային ժողով են այցելել մայրաքաղաքի մի շարք կրթական հաստատությունների սաներ
712 դիտում
12:57 22-12-2024
Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում