211652_close_icon
views-count1666 դիտում article-date 15:51 19-04-2014

Սպորտով զբաղվելը բարելավում է մարդու հիշողությունը

Վանկուվերի գիտնականներն ուսումնասիրություններից հետո եկել են այն եզրակացության, որ սպորտով զբաղվելը դրական է ազդում մարդու ուղեղի աշխատանքի վրա: Փորձին մասնակցել են 70-80 տարեկան 86 կանայք, որոնց մոտ նկատվում էր ճանաչողական խախտում, այդ թվում՝ հիշողության խանգարումներ: Փորձից առաջ բոլոր կանայք անցել էին մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա, որպեսզի գնահատվեր ուղեղի այն մասը, որը պատասխանատու է հիշողության համար: 6 ամիսների ընթացքում նրանք շաբաթական 2 անգամ ամենաքիչը 1-ական ժամով սպորտով են զբաղվել: Կանանց գիտնականները բաժանել են 3 խմբի՝ ուժային, աերոբատիկ և ճկունության վարժություններ կատարելու համար: Աերոբատիկ վարժություններով զբաղվող կանանց մոտ գրանցվել է ուղեղի վերոնշյալ հատվածի չափսերի մեծացում, իսկ մյուս 2 խմբի կանանց մոտ ուղեղի այդ հատվածում չափսերի փոփոխություն չի գրանցվել:

Նմանատիպ նյութեր