211652_close_icon

Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը շնորհավորել է Հարավային Օսիայի Խորհրդարանի նորընտիր նախագահին

views-count1843 դիտում article-date 18:48 08-06-2017
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը շնորհավորել է Հարավային Օսիայի Խորհրդարանի նորընտիր նախագահ Պյոտր Գասիևին: Նամակում մասնավորապես ասված է. «Հարգարժան պարոն Գասիև, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ Հարավային Օսիայի Հանրապետության Խորհրդարանի Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Համոզված եմ, որ Ձեր գործունեությունը այդ բարձր պետական պաշտոնում կնպաստի Հարավային Օսիայի Հանրապետությունում ժողովրդավարության և օրենսդրական դաշտի առաջընթաց զարգացմանը, Հարավային Օսիայի Հանրապետութան և Արցախի Հանրապետության ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների պահպանմանն ու ամրապնդմանը»: [b]Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մամլո ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր