211652_close_icon
views-count1952 դիտում article-date 22:50 04-07-2019

Աշոտ Ղուլյանը շնորհավորել է Եվրոպական խորհրդարանի նորընտիր նախագահ Դավիթ Սասոլիին

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հուլիսի 4-ին շնորհավորական նամակ է ուղարկել Եվրոպական խորհրդարանի նորընտիր նախագահ Դավիթ Մարիա Սասոլիին: Նամակում մասնավորապես ասված է. «Ձերդ գերազանցություն, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և իմ անունից շնորհավորում եմ Ձեզ՝ Եվրոպական խորհրդարանի նախագահ ընտրվելու առթիվ: Ազատության, մարդու իրավունքների և ժողովրդավարական արժեքների պաշտպանության գործում Եվրոպական խորհրդարանի առաքելությունը կարևորվում է ոչ միայն Եվրամիության տարածքում, այլ նաև նրա սահմաններից դուրս: Արցախում ևս հավատում ենք ժողովրդավարական արժեքներին. մեր ժողովուրդը նույնպես հետևողական է ժողովրդավարական երկիր զարգացնելու և իրավունքի գերակայությունն ամրապնդելու իր ձգտման մեջ: Այս առումով Արցախում բարձր ենք գնահատում Եվրախորհրդարանի անդամների հետ մեր կապերը, որը անգնահատելի ռեսուրս է փորձի փոխանակման համար: Հուսով եմ, որ Ձեր նախագահության ընթացքում Եվրոպական խորհրդարանը կլինի ավելի ինտեգրող իր արժեքները կիսող կառույցների և ժողովուրդների համար: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ և մաղթում արդյունավետ գործունեություն՝ հանուն Եվրոպայի ժողովրդավարական տան և բաց դռներով Եվրոպայի»: [b]Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր