211652_close_icon
views-count2982 դիտում article-date 16:32 09-06-2017

Սիրիայի նախագահի համաներման շնորհիվ հարյուրավոր գրոհայիններ վերադարձել են խաղաղ կյանքի

Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կողմից իսլամիստներին ներում շնորհելու մասին հրամանագրի իրագործումը թույլ է տվել հարյուրավոր գրոհայինների, ովքեր նախկինում կռվել էին կառավարական զորքերի դեմ և ազատազրկվել, վերադառնալ խաղաղ կյանքի, հաղորդում է Ria Novosti-ն։ Համաներում, այդուհանդերձ, շնորհվել է նրանց, «ում ձեռքերին արյուն չկա»։ Նրանցից ատերն այս պահին այլ շինարարների հետ վերականգնում են Հալեպի հին թաղամասի վնասված շենքերը։ Հալեպի վերականգնման աշխատանքներին ներգրավված են մի քանի հարյուր նախկին գրոհայիններ և, ինչպես նշում է գործակալությունը, նրանց թիվն օր-օրի մեծանում է։

Նմանատիպ նյութեր