211652_close_icon
views-count1203 դիտում article-date 13:23 25-04-2014

168 գրոհայիններ Սիրիայի իշխանություններին են հանձնվել

Սիրիայի բանակի զորքերը վերսկսել են հարձակումները Լաթաքիայի հյուսիսում: Այս մասին հայտնում է SANA գործակալությունը։ Հինգշաբթի բանակային ստորաբաժանումները գրոհ են սկսել 1057 մետր բարձրությունից՝ Չալմայի լեռան գագաթից, որը գրոհայինների կողմից գրավված էր: Հոմսում կառավարական ուժերը շարունակում են մաքրել քաղաքի հին մասը: Սիրիայի զինծառայողներն իրենց վերահսկողության տակ են վերցրել Բեբ Հուդ թաղամասի, Դահաբի փողոցի և Աբդալլա իբն Մասուդ մզկիթի մոտ գտնվող մի քանի առանցքային շենքեր: Հաղորդման համաձայն՝ գրոհայինների մեծ մասը լքում է զորքերի կողմից գրավված շրջանները։ 48 ժամվա ընթացքում իշխանություններին 168 մարդ է հանձնվել։ Զաբադանի լեռնային հանգստյան շրջանում արդեն զենքերը վայր է դրել 56 ապստամբ։ Դամասկոսից հարավ գտնվող Էլ-Քունեյթրում դիմադրությունը դադարեցրել է 115 մարդ:

Նմանատիպ նյութեր