211652_close_icon
views-count2130 դիտում article-date 11:13 09-06-2017

Բրիտանացի պահպանողականները զրկվեցին խորհրդարանական մեծամասնությունից

Նախօրեին Մեծ Բրիտանիայում կայացած վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով՝ իշխող Պահպանողական կուսակցությունը զրկվում է խորհրդարանում մեծամասնություն կազմելու հնարավորությունից։ Ինչպես հայտնում է Ria Novosti-ն, 650 ընտրատարածքներից 633-ից ստացվել են արդյունքները։ Թերեզա Մեյի կուսկացությունը մինչև այս պահն ապահովել է 308 պատգամավորական մանդատ, մյուս 17 ընտրատարածքներում շարունակում են հաշվարկել քվեաթերթիկները։ Այդուհանդերձ, եթե նույնիսկ մյուս 17 ընտրատարածքներում հաղթեն թորիները, դա բավարար չի լինի պահպանողականների համար խորհրդարանում մեծամասնություն կազմելու համար, քանի որ նրանք պետք է հավաքեն 326 մանդատ։

Նմանատիպ նյութեր