211652_close_icon
views-count9719 դիտում article-date 10:46 09-06-2017

Ապրիլյան պատերազմից հետո Թալիշում առաջին հարսանիքն է եղել․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Ապրիլյան պատերազմից հետո, թեպետ Թալիշում մնացել են միայն տղամարդիկ, բայց թալիշցիները համայնքից դուրս շարունակում են ապրել, ապրել և ընտանիքներ կազմել։ «Իրավունք»-ի հետ զրույցում Թալիշի համայնքապետ Վիլեն Պետրոսյանն ասել է, որ նախորդ տարվա ապրիլի դեպքերից հետո վերջերս թալիշեցիներն առաջին հարսանիքն են նշել։ «Տղան թալիշցի է, իսկ հարսը՝ Ստեփանակերտից։ Ի դեպ, ասեմ, որ երբ Թալիշում էինք բնակվում, այն ժամանակ էլ մեր հարսների 80 տոկոսը Հայաստանից էին՝ Ջրվեժից, Չարբախից, Աբովյանից, Չարենցավանից և այլն։ Թալիշցի մայրերը ձգտում էին, որ իրենց աղջիկներին ուրիշ տեղ ամուսնության ուղարկեին։ Մեր տղաներն էլ դրսից էին հարս բերում»,- ասել է համայնքի ղեկավարը»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր