211652_close_icon
views-count10057 դիտում article-date 21:27 09-06-2017

Բելառուսը պատրաստվում է Ռուսաստանին փոխանցել մարզիկին, որին հետապնդում են չեչեն ուժայինները

Բելառուսը պատրաստվում է Ռուսաստանին հանձել չեչեն մարզիկին, որին արդեն մի քանի տարի փորձում են դատի տալ Գրոզնիում, ինչպես պնդում են իրավապաշտպանները, կեղծ մեղադրանքներով: «Փաստաթղթեր են նախապատրսատվում Ամրիևին հարկադրաբար Ռուսաստան տանելու համար: Արտահանձնումը տեղի կունենա մեկ օրվա ընթացքում՝ այսօր երեկոյան կամ հունիսի 9-ի առավոտյան», — tut.by պորտալին ասել է Գոմելսկի ադմինիստրացիայի պաշտոնական ներկայացուցիչ Յուրի Պիլկևիչը: Իսկ Նովայա գազետան գրում է, որ Չեչնիայի ոստիկանության աշխատակիցները Ամրիևի ընտանիքին արյան վրեժ են հայտարարել, և Մուրադ Ամրիևին կտտանքներ և հնարավոր սպանություն է սպասվում, եթե նա կրկին Չեչնիայում հայտնվի: Ողջ պատմությունը սկսվել է 2013թ-ին, երբ Մուրադ Ամրիևին ձերբակալել են և կտտանքների ենթարկել Չեչնիայի ոստիկանությունում: Երիտասարդին ոչնչի համար չէին մեղարդում: Պահանջն այն է, որ Գերմանիայից Չեչնիա վերադառնա նրա ավագ եղբայրը, որին մեղադրում էին Գրոզնիի ոստիկանության պետ Մագոմեդ Դաշաևին սպանելու մտադրության համար: Հենց Մուրադ Ամրիևին բաց են թողել, նա անմիջապես լքել է Չեչնիան, այնուհետև՝ Ռուսաստանը և մեկնել եղբոր մոտ Գերմանիա: Այս տարիների ընթացքում նա այնտեղ մեծ սպորտային կարիերա է արել և դարձել աշխարհի չեմպիոն խառը մարտարվեստի բնագավառում: Ռուսաստանում նրա դեմ գործը փակվել է, սակայն մինչև 2017թ-ի փետրվարը, երբ նրա հանդեպ կրկին հետազխուզում են հայտարարել Չեչնիայում: Ամրիևն այդ մասին չի իմացել և մայիսին Ռուսաստան է եկել իր անձնագիրը վերցնելու և ձերբակալվել է: Հենց Չեչնիայում իմացել են նրա ձերբակալման մասին, այնտեղից միանգամից դուրս է եկել գրավման խումբը, որպեսզի նրան տանեն Գրոզնի: Սակայն նրանք չեն հասցրել, հարցաքննությունից հետո նրան բաց են թողել, և նա անհապաղ մեկնել է Բելառուս իր փաստաբանի հետ: «Կտտանքների կանխարգելման միջազգային կոմիտեն» հայտարարել է, որ Ամրիևի կյանքին և առողջությանը վտանգ է սպառնում: [url=https://jam-news.net/?p=43144&lang=hy] JAMNEWS[/url]

Նմանատիպ նյութեր