«Pour toi Arménie» երգը կարող է Հայաստանի օրհներգը դառնալ. Շարլ Ազնավուր
«Ես կարծում եմ, որ «Pour toi Arménie» («Քեզ համար Հայաստան») երգը, այդ մասին խոսվել է, հնարավոր է՝ դառնա Հայաստանի օրհներգը, քանի որ ներկայիս օրհներգն առանձնապես բան չի հաղորդում: Ես դա կուզենայի»,- Le Club de Richard Findykian ռադիոշոուին հյուրընկալվելիս ասել է ֆրանսահայ շանսոնյե Շարլ Ազնավուրը՝ հավելելով, որ նախագահ Սերժ Սարգսյանը հավանություն է տվել այդ գաղափարին:
Շանսոնյեն պատմել է Հայաստան կատարած այցի ընթացքում իր որդու՝ մկրտության մասին: Նա նշել է, որ իր բոլոր երեխաները հայկական եկեղեցում են մկրտվել: