211652_close_icon
views-count3705 դիտում article-date 09:40 13-06-2017

ՔԿՀ պետերի փոփոխու­թյուններ են սպասվում. նոր նախարարը մտադիր է ազատվել վատ աշ­խատող կադրերից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ արդարադատության նախարարի փոփոխությունը թանկ է նստելու քրեակատարողական հիմնարկի մի շարք ղե­կավարների վրա: «Ժողովուրդ»-ի տեղե­կություններով՝ առաջիկայում փոփոխու­թյուններ են սպասվում ՔԿՀ պետերի շրջանում, նոր նախարար Դավիթ Հարությունյանը մտադիր է ազատվել հատկապես կոռումպացված, վատ աշ­խատող կադրերից: «Ժոդովուրդ»-ի տե­ղեկություններով՝ այս օրերին մի շարք ՔԿՀ ղեկավարներ գտնվում են արձա­կուրդում, և վերջիններիս ասել են, որ արձակուրդից վերադառնալուց հետո լուրջ փոփոխություններ են սպասվում, իսկ թե ում ինչ ճակատագիր է բաժին ընկնելու, դեռևս պարզ չէ: Մեզ հայտնի դարձավ, որ որոշ ՔԿՀ ղեկավարներ արդեն հարամված են համարում արձա­կուրդը և սպասում են իրենց հետագա ճակատագրին»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր