3220 դիտում
08:59 07-05-2019
Կառավարությունում կադրային փոփոխություններ կլինեն. թույլ օղակը մարզպետներն են․ «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով՝ առաջիկայում կառավարությունում, ըստ ամենայնի, կլինեն որոշակի կադրային փոփոխություններ: Բանն այն է, որ մասնավորաբար մարզպետների գլխին գնալով մութ ամպեր են կուտակվում:
Ըստ կառավարության աղբյուրի փոխանցման՝ կառավարությունը հիասթափվել է իր նշանակած որոշ կադրերից, քանի որ ԶԼՄ-ների մոնիթորինգի տվյալներով, ամենաթույլ օղակը առաջին հերթին մարզպետներն են, ավելի ստույգ՝ նրանց մեծ մասը, որոնք էլ տալիս են ամենաշատ «լյապերն» ու «կիքսերը»:
Այն հանգամանքը, որ Արարատի մարզպետը դարձել է ամենաշատ քննարկվող կերպարը, հայտնի է բոլորին, Արարատի մարզպետից հետ չի մնում Կոտայքի մարզպետը, ով փորձում է մարզային օրակարգ բերել ինչ-որ արհեստական թեզեր, քաղաքական շահարկումներ:
Բավականին ռիսկային գործունեություն են ծավալում նաև Արագածոտնի և Վայոց ձորի մարզպետները: Այս հանգամանքն ինքնին չի կարող չմտահոգել Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմին, ուստի, ըստ տեղեկությունների՝ չի բացառվում՝ առաջիկայում այս դաշտում փոփոխություններ լինեն»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
3654 դիտում
09:40 13-06-2017
ՔԿՀ պետերի փոփոխություններ են սպասվում. նոր նախարարը մտադիր է ազատվել վատ աշխատող կադրերից. «Ժողովուրդ»
4177 դիտում
17:28 12-09-2017
Գեղարքունիքի և Կոտայքի մարզպետներն այցելել են հյուսիս-արևելյան զորամիավորումներ
21020 դիտում
10:07 20-10-2017
Ինչքան աշխատավարձ են ստանում մարզպետներն ու քաղաքապետները. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
715 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
949 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2266 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ