4566 դիտում
10:27 13-06-2017
Ոչ, նեղացած չեմ, մեր թիմի հետ եմ. Հովհաննես Սահակյան. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Հովհաննես Սահակյանն ընտրություններից առաջ նշել էր, թե պաշտոն կստանա գործադիրում, սակայն մինչ այժմ նրա նշանակման մասին որևէ տեղեկություն չկա:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց հենց նախկին պատգամավորից ճշտել, թե, ի վերջո, ինչով է զբաղվելու ապագայում:
Նախ, նա նշեց, թե այժմ հանգստանում է: «Եթե ինչ-որ փոփոխություն լինի, կիմանաք անպայման, թաքուն չենք պահելու: Առաջարկների հետ կապված հո չպետք է բարձրաձայնենք, ամեն ինչ իր ժամանակին», - նշեց նա:
Սահակյանը չցանկացավ նաև իր նոր աշխատանքի առումով ժամկետներ նշել, սակայն վստահ նշեց, թե նոր աշխատանքի անպայման անցնելու է: Հարցին՝ նեղացած չե՞ք կուսակցությունից, որ Ձեզ գործընթացներից դուրս թողեցին, նա նշեց. «Խի տղամարդը նեղանո՞ւմ է: Նեղացողի տպավորությո՞ւն եմ թողել: Ոչ, նեղացած չեմ, մեր թիմի հետ եմ»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
4133 դիտում
09:38 07-03-2019
Այսօր կուսակցություն հոսք կա, որովհետև կա հետաքրքրություն. Հովհաննես Սահակյան. «Ժողովուրդ»
Այս բաժնից
910 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1054 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
745 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»