211652_close_icon
views-count3421 դիտում article-date 11:36 13-06-2017

Հաճախ մենք՝ լրագրողներս ենք լյումպենական մակարդակի հետաքրքրություն ստեղծում. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Ի՞նչ կարելի է հարցնել վարչապետին (ի դեպ, անկախ Հայաստանի պատմության մեջ ցանկացած վարչապետի՝ ընդուպ մինչև հաջորդ տարվա ապրիլը), եթե ոչ մի տնտեսական ցուցանիշ քեզ հասու չէ, և որևէ նման թեմայով անգամ մեկ նախադասություն կարդալու ցանկություն չունես: «Բա ե՞րբ են Ձեզ հանելու», կամ, ավելի մեղմ, «ե՞րբ եք Դուք հրաժարական տալու»: Դրանից սովորաբար «հարցազրույց» չի ստացվում, որովհետև վարչապետի պատասխանները կարճ են, միավանկ, և ոչ մի հետաքրքիր «ծալք» չեն պարունակում: Իհարկե, Կարեն Կարապետյանը նույնպես երբեմն «բռնկվում է», և այդ դեպքում հետաքրքիր է դառնում: Բայց եթե այստեղ լրագրողներին անհաջողություն է սպասում, ապա վարչապետի թեմայով ինչ-որ մի նյութ սարքելու «ռեզերվներ» դեռ կան, որովհետև կարելի է խոսակցությունը շարունակել հետևյալ երկու ուղղություններով՝ «Ճի՞շտ է, որ դուք հակասություններ ունեք նախագահի հետ», և՝ «Դուք վարչապետ մնալո՞ւ եք 2018 թվականի ապրիլից հետո»: Եվ այդ հարցերը երևի հետաքրքրում են հասարակության որոշակի շերտերին՝ «Սե՞րժն ա թագավոր նստելու, թե՞ Կարենը»: Պարզապես ինձ թվում է, որ հաճախ մենք՝ լրագրողներս ենք այդ լյումպենական մակարդակի հետաքրքրությունը ստեղծում: Այդպիսին է նաև «անալիտիկան»: «Ծայրահեղ սրվել են հարաբերությունը նախագահի և վարչապետի միջև»: «Սերժ Սարգսյանն այդ հարցում խորհրդավոր լռություն է պահպանում»: Կամ հակառակը՝ «Նախագահն ասել է, որ նման խնդիր չկա: Բա ինչո՞ւ է ասել, եթե ոչ մի բան չկա: Եթե ոչ մի խնդիր չլիներ, չէր ասի»: Այդպես կարելի է անվերջ «վերլուծել»: Դա ինձ հիշեցնում է Ժվանեցկու մանրապատումը մեծ և փոքր խեցգետինների մասին՝ համապատասխանաբար 5 և 3 ռուբլով»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր