211652_close_icon
views-count4669 դիտում article-date 15:55 13-06-2017

Երևանի շենքերը գունային նույն երանգներն ու ոճը պետք է ունենան. Ալեքսանդր Մովսիսյան

Երևանի կառուցված և կառուցվող շենքերը գունային նույն երանգներն ու ոճը պետք է ունենան: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի Շինարարության և գիտատեխնիկական նորմավորման վարչության խորհրդատու Ալեքսանդր Մովսիսյանը՝ խոսելով շենքերի, շինությունների միասնական ոճ սահմանելու վերաբերյալ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականի մասին: Ալեքսանդր Մովսիսյանը նշեց, որ գործող օրենսդրությունը կարգավորում է հարցը: Տեղական ինքնակառավարման իշխանությունները տեղեկանք են տալիս, մարդը վերցնում է, ներկայացնում, որ շենքը բավարար տեխնիկական վիճակում է և գնում հանգիստ կառուցում է ձեղնահարկ: «Պատուհաններ են դրվում՝ մեկը շագանակագույնը, մեկը սպիտակ: Եվ շենքի ֆասադը խախտվում է: Պատուհանների տեղադրման համար էլ շինթույլտվություն պետք է տրվի, որպեսզի միանման լինի, ֆասադը չաղավաղվի: Ուժեղ վերահսկողություն պետք է սահմանել: Մարդիկ մտածում են՝ դե իրենց տունն է, ինչ կուզեն կանեն, բայց բազմաբնակարան շենքը իրենց տունը չէ»,- ասաց նա:

Նմանատիպ նյութեր