5289 դիտում
17:06 13-06-2017
ՌԴ-ն Ադրբեջանին է մատակարարել 6 հրետանային համակարգ, Հայաստանին՝ 300 զենիթահրթիռային համալիր
ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեգիստրում հրապարակվել են 2016-ին Ռուսաստանից տարբեր երկրներ արտահանված սպառազինության մասին տվյալները, որոնց համաձայն՝ նախորդ տարի Ռուսաստանը Ադրբեջանին է մատակարարել 6 միավոր խոշոր տրամաչափի հրետանային համակարգեր: Այս մասին հայտնում է [url=http://razm.info/104343]razm.info[/url]-ն:
Հավանական է, որ սա նախկինում ձեռք բերված համաձայնագրերով մատակարարման ենթակա զինտեխնիկայի մի մասն է: Դեռ անցած տարի հայտնի էր դարձել, որ Ռուսաստանից Ադրբեջան դեռ չի մատակարարվել որոշ քանակի տանկեր, հետևակի մարտական մեքենաներ և մի քանի տեսակի հրետանային միջոցներ:
Ըստ ЦАМТО վերլուծական կենտրոնի՝ 2011-ին Ադրբեջանը Ռուսաստանից պատվիրել էր հետևյալ հրետանային համակարգերը:
. «Մստա-Ս» ինքնագնաց հաուբից (պատվիրված էր 18 միավոր, նախատեսված էր մատակարարել 2013 թ.)
. «Վենա» ինքնագնաց հրանոթ / ականանետ (18 միավոր, 2013 թ.)
. «Սմերչ» ՀԿՌՀ (18 միավոր, 2012 թ.)
. «Սոլնցեպյոկ» ծանր հրանետ (6 միավոր, 2013–14 թթ. ևս 12 միավոր պատվիրված էր 2013-ին)
. 2Բ24/2Բ11 ականանետներ (400 միավոր, 2013 թ.)
[url=http://razm.info/104341]razm.info[/url]-ն հայտնում է, որ նույն զեկույցով հաստատվել է նաև Հայաստանին դյուրակիր զենիթահրթիռային համալիրների մատակարարումները, ըստ որի՝ Ռուսաստանը Հայաստանին մատակարարվել է 300 միավոր դյուրակիր զենիթահրթիռային համալիր:
2017-ի ապրիլին ՀՀ ԶՈւ ՀՕՊ վարչության պետի տեղակալ, գնդապետ Արթուր Պողոսյանը հայտնել էր, որ Հայաստանի զինված ուժերը ձեռք են բերել «Իգլա-Ս» և «Վերբա» հակաօդային պաշտպանության դյուրակիր զենիթահրթիռային համալիրների խոշոր խմբաքանակ:
Նմանատիպ նյութեր
2245 դիտում
10:35 20-04-2022
Նորվեգիան Ուկրաինային տրամադրել է 100 «Միստրալ» զենիթահրթիռային համալիր
1096 դիտում
13:45 04-03-2023
Ուկրաինան ԵՄ-ին խնդրել է ամսական 250 000 հրետանային արկ մատակարարել. Financial Times
1537 դիտում
09:33 19-10-2015
Իրանը կստեղծի սեփական զենիթահրթիռային համակարգերը՝ ռուսական C-300-ի հիման վրա
Այս բաժնից
889 դիտում
15:22 22-12-2024
Աբխազիայի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել պատգամավորի նկատմամբ
919 դիտում
15:06 22-12-2024
Քաթարը սպառնում է դադարեցնել գազի մատակարարումը ԵՄ-ին
862 դիտում
14:50 22-12-2024
Սիրիական զինված խմբավորումները կմիավորվեն մեկ կառույցում. Ահմեդ ալ Շարաա