211652_close_icon
views-count8168 դիտում article-date 21:56 13-06-2017

Հանդիպում ՀՀ ոստիկանությունում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հունիսի 9-ին ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թյան Էրլունին և դեսպանության ռազմաօդային կցորդ Չժան Ֆենխուային: Ողջունելով հյուրերին՝ Վլադիմիր Գասպարյանն ընդգծեց, որ Հայաստանի ոստիկանության և Հայաստանի Հանրապետությունում ՉԺՀ դեսպանության փոխհարաբերություններն ամուր հիմքեր և հետագա զարգացման մեծ ներուժ ունեն: Թյան Էրլուն շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և հավաստեց, որ փոխգործակցությունը խորանալու է, քանի որ ընդգրկուն են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող խնդիրները, մասնավորապես, իրավապահ ոլորտում: Վլադիմիր Գասպարյանը հույս հայտնեց, որ փոխգործակցության ընդլայնումն արդյունավետ կլինի գործընկերությունը որակական նոր մակարդակի բարձրացնելու համար՝ ի շահ երկու երկրների իրավապահ համակարգերի արդիականացման ու կատարելագործման: Հանդիպման ընթացքում քննարկվեցին կողմերի համար հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր