211652_close_icon
views-count3405 դիտում article-date 23:15 11-09-2018

Հանդիպում ՀՀ ոստիկանությունում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սեպտեմբերի 11-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ընդունեց պաշտպանության նախարարին կից բարձրագույն սպայական խորհրդի անդամ, գեներալ-մայոր Ալբերտ Մարդոյանին, ԶՈՒ ԳՇ ռազմավարական պլանավորման վարչության ավագ սպա Արթուր Մուսայելյանին և գլխավոր ռազմական տեսչության ներկայացուցիչ Արթուր Հարությունյանին: Քննարկվեցին սեպտեմբերի 11-ից 14-ը կայանալիք «Շանթ 2018» հրամանատարաշտաբային զորավարժության մանրամասները: Ոստիկանության պետի տեղակալ Աղասի Կիրակոսյանն ու ոստիկանության զորահավաքային աշխատանքների և քաղաքացիական պաշտպանության բաժնի պետ Կարեն Ներսիսյանը ներկայացրին ոստիկանության ստորաբաժանումների պատրաստվածությունը: Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ու գեներալ-մայոր Ալբերտ Մարդոյանը խոսեցին պատերազմական իրավիճակում տարբեր գերատեսչությունների համակարգված գործողությունների ու համագործակցության մասին: Վալերիյ Օսիպյանը կարևորելով բոլոր գերատեսչությունների համար արդյունավետ զորավարժության անցկացումը՝ վստահեցրեց, որ ոստիկանությունը իր առջև դրված ցանկացած առաջադրանք ու խնդիր կկատարի ճշգրիտ և ժամանակին: Հանդիպմանը քննարկվեցին նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր