211652_close_icon
views-count7096 դիտում article-date 15:15 15-06-2017

«Երևանյան ամառ 2017». կայացել է «Mix Battle Fest 2017» փառատոնը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի անդամ Street Workout-ի Հայաստանյան ֆեդերացիան կազմակերպել էր «Mix Battle Fest 2017» փառատոնը: Ողջունելով ներկաներին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից` քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալ Սամվել Մերթարջյանը նշել է, որ վերջին տարիներին բազմապատկվել են մայրաքաղաքում անցկացվող մարզական միջոցառումներն ու փառատոները, որոնցից մեկն էլ «Mix Battle Fest 2017»-ն է: Սթրիթ վորքաութը միջազգային երիտասարդական սպորտային ուղղություն է, որը հիմնվում է սեփական քաշի ծանրությամբ մարմնամարզական գործիքների վրա և առանց գործիքների կատարվող ուժային վարժությունների վրա: Այս փառատոնը փողոցային մի շարք մարզաձևերի ու պարային ոճերի համադրում է: Այն մեր մայրաքաղաք ներմուծված համեմատաբար նոր մարզաձև է, որի նպատակը ցուցադրական հագեցած ելույթներով պատանիների և երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպ խթանելն է: Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալ Սամվել Մերթարջյանը նաև նշել է, որ արտասահմանյան ծագում ունեցող մի շարք մարզաձևեր Երևանում տարեցտարի մեծ տարածում են ստանում, և այդ առումով պատահական չէ, որ «Mix Battle Fest 2017»-ն արդեն 2-րդ տարի է, ինչ ընդգրկվել է նաև Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ» եռամսյա միջոցառումների ծրագրում: Տարեցտարի մասնակիցների թիվն ավելացնող «Mix Battle Fest 2017»-ն ուղեկցվել է ժամանակակից պարային ռիթմերով: Լավագույն կատարումների հեղինակները խրախուսվել են մրցանակներով: Մարզական շոուն ավարտվել է դիսկոտեկով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր