211652_close_icon
views-count4904 դիտում article-date 15:41 15-06-2017

Ժամանակակից արվեստի թանգարանը նշել է հիմնադրման 45-ամյակը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Երևանի քաղաքապետարանի ենթակայության Ժամանակակից արվեստի թանգարանը նշել է ստեղծման 45-ամյակը: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորելով աշխատակազմին և արվեստագետներին՝ թանգարանի հիմնադրման առթիվ կազմակերպված միջոցառմանը ներկա քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանն ընդգծել է թանգարանի դերն ու նշանակությունը մայրաքաղաքի մշակութային կյանքում: «Ժամանակակից արվեստի թանգարանն այսօր իսկապես մեծ արժեք է մայրաքաղաքի համար: Տարիներ շարունակ այստեղ ցուցադրվող հեղինակները թեև դարձել են արդեն ավագ, սակայն միևնույն ժամանակ իրենց գոյությամբ ու թանգարանում ի պահ թողած ժառանգությամբ յուրօրինակ հմայք են բերում Երևանին: Ուրախ եմ նաև, որ թանգարանում ներկայացված են ազատախոհ երիտասարդ արվեստագետներ, որոնք կերպարվեստի բնագավառում հասցրել են հեղինակություն վայելել նաև արտերկրում» , - նշել է Արամ Սուքիասյանը: Միջոցառման շրջանակում կազմակերպվել է նաև Ժամանակակից արվեստի թանգարանի 45-ամյակի առթիվ հրատարակված գիրք-ալբոմի շնորհանդեսը: Ռուսերեն և անգլերեն տարբերակներով հրատարակված ալբոմում ներկայացված են հիմնականում 80-ական թվականների հեղինակներն ու աշխատանքները: Գիրքը կազմվել է դեռևս տարիներ առաջ՝ թանգարանի հիմնադիր Հենրիկ Իգիթյանի կողմից: Այն իր տեսակով 2-րդ գիրքն է, որը հնարավորություն է տալիս ծանոթանալու հայ նկարիչների ու քանդակագործների ժամանակակից արվեստին: Հյուրերը շրջել և ծանոթացել են նաև թանգարանի 45-ամյակի առթիվ կազմակերպված ցուցադրությանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր