Սոմալիյում հյուրանոցի վրա զինված հարձակման հետևանքով զոհվել է 31 մարդ
Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում գործող հյուրանոցներից մեկի վրա երեկ երեկոյան իրականացված զինված հարձակման հետևանքով զոհվել է 31 մարդ: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն:
Աղբյուրի տեղեկություններով ևս 40-ը վիրավորվել են:
Ահաբեկիչները նախ գործի են դրել ավտոմեքենայում տեղադրված պայթուցիկ սարքը, իսկ պայթյունից հետո հարձակվել հյուրանոցի այցելուների վրա և պատանդ առել մի քանիսին։
Ոստիկանության հետ փոխհրաձգության արդյունքում ահաբեկիչներից 5-ը սպանվել է։