211652_close_icon
views-count2703 դիտում article-date 15:46 16-06-2017

Քաթարի քաղաքական սկանդալի ֆոնին տեղի կունենան ԱՄՆ-Քաթար համատեղ զորավարժություններ

Ամերիկյան ռազմածովային ուժերի 2 նավեր ժամանել են Քաթարի Համադ նավահանգիստը՝ մասնակցելու Քաթարի ջրային տարածքներում անցկացվելիք զորավարժություններին։ Ինչպես հաղորդում է «Ալ-Ջազիրա»-ն, հենց այսօր էլ տեղի կունենան ամերիկյան-քաթարական համատեղ զորավարժություններ՝ ուսումնամարզական կրակոցներ, հրթիռների արձակում, ուսումնամարզական թռիչքներ, ուղղաթիռներով տարհանման գործողություններ և այլն։ Նշենք, որ համատեղ զորավարժությունները տեղի են ուենալու Քաթարի հետ կապված քաղաքական սկանդալի ֆոնին։ Հեռուստալիքը հերքել է զորավարժությունների ու Քաթարի քաղաքական արգելափակման միջև որևէ կապը՝ նշելով, որ դրանք իրականացվելու են պլանային մանևրների շրջանակներում։

Նմանատիպ նյութեր