211652_close_icon

Մահացել է Գերմանիայի նախկին կանցլեր Հելմուտ Կոլը

views-count3979 դիտում article-date 20:18 16-06-2017
Այսօր՝ հունիսի 16-ին, 87 տարեկանում մահացել է Գերմանիայի նախկին կանցլեր Հելմուտ Կոլը: Այս մասին հայտնում է «РИА Новости» գործակալությունը՝ վկայակոչելով գերմանական «Bild»-ին: Ըստ աղբյուրի՝ Կոլը մահացել է գերմանական Լյուդվինգսհաֆեն-ամ-Ռայն քաղաքում գտնվող իր տանը: Նշենք, որ Կոլը Գերմանիայի կանցլեր է եղել 1982 թվականից մինչև 1998 թվականը: Նա միակն է եղել, ով այդ պաշտոնը զբաղեցրել է 4 հաջորդական ժամկետներով։

Նմանատիպ նյութեր