211652_close_icon

Նոր պատերազմ սկսվելու դեպքում ՀՀ ԱԺ-ն պետք է օրակարգ մտցնի Արցախի ճանաչման հարցը. Արցախի ԱԺ «Հայրենիք» խմբակցության ղեկավար

views-count2799 դիտում article-date 12:43 18-06-2017
«Ազատ Հայրենիք» կուսակցությունը գտնում է, որ նոր պատերազմ սկսվելու դեպքում ՀՀ Ազգային ժողովը անմիջապես օրակարգ պետք է մտցնի Արցախի անկախության ճանաչման հարցը: Անդրադառնալով «Հայկական կուսակցությունների երրորդ ֆորում»-ի աշխատանքներին այս մասին՝ «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ ԱԺ «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը: «Ադրբեջանի կողմից լայնածավալ պատերազմ սկսելու դեպքում՝ Արցախի հետ ռազմաքաղաքական դաշինք կնքելով՝ ՀՀ-ն դառնում է Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը»,- ասել է Ա. Թովմասյանը և հավելել, որ հարցը ֆորումի քննարկման օրակարգում է: Խոսելով Արցախի և Հայաստանի միջկուսակցական հարաբերությունների մասին՝ Ա. Թովմասյանը նշել է, որ դրանք գտնվում են գործնական մակարդակի վրա, իսկ նման ֆորումները հնարավորություն են տալիս առկա խնդիրների վերաբերյալ հստակեցնել բոլոր տեսակետները և գտնել արդյունավետ լուծուման տարբերակները: [url=http://artsakhpress.am/arm/news/68256/nor-paterazm-sksvelu-depqum-hh-azh-n-petq-e-orakarg-mtcni-arcakhi-tchanachman-harcy-artur-tovmasyan.html]Artsakhpress.am[/url]

Նմանատիպ նյութեր