9755 դիտում
19:29 18-06-2017
«Երկիր ծիրանին» հեռացրել է խմբակցության երկու անդամների. Նրանց մեղադրում է դավաճանության մեջ
«Երկիր ծիրանի» կուսակցությունն այսօր՝ հունիսի 18–ին, հրավիրած նիստում որոշում է ընդունել կուսակցության Երեւանի ավագանու խմբակցության երկու անդամի նկատմամբ անվստահություն հայտնել եւ նրանց առաջարկել դադարեցնել ավագանու անդամի լիազորությունները։ Այս մասին հայտնում են կուսակցության լրատվական ծառայությունից։
Ըստ կուսակցության որոշման՝ անվստահության հիմք է ընդունվել Հայկ Պետրոսյանի եւ Մնացական Պարակշիեւի կողմից կուսակցության գաղափարախոսությանը, ծրագրերին եւ սկզբունքներին դավաճանելը, ինչպես նաեւ երեւանցու գերակա շահը անձնական շահերին ստորադասելու փաստը:
Կուսակցության տարածած հայտարարությունում մասնավորապես նշված է. «Սույն թվականի հունիսի 15-ին Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության աշխատանքները կազմակերպելու նպատակով հրավիրվել էր կուսակցության ընդլայնված նիստ: Նիստի արդյունքում կուսակցության գործադիր մարմինը, քաղաքական հանձնաժողովը, կանանց խորհրդի ներկայացուցիչները, ինչպես նաեւ Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության բոլոր անդամները կայացրել են «Երկիր Ծիրանի» խմբակցության՝ 16.06.2016 թվականին կայանալիք Երեւանի ավագանու արտահերթ նիստում ներկայանալու եւ աշխատանքներն իրականցնելու ձեւաչափի վերաբերյալ որոշում: Սակայն, խմբակցության անդամներ Հայկ Պետրոսյանը եւ Մնացական Պարակշիեւը, ովքեր դեռեւս 07.06.2017 թվականին կուսակցության գործադիր մարմնի առջեւ ստանձնել էին պարտականություն` Երեւանի ավագանիում հավատարիմ լինել «Երկիր Ծիրանի» կուսակցության ծրագրով ամրագրված դրույթներին, իրենց գործունեությամբ, վարքով եւ կայացրած որոշումներով շեղվելով կուսակցության ծրագրից, սկզբունքերից եւ գաղափարախոսությունից, չեն կատարել իրենց առջեւ դրված պարտականությունները, որը դավաճանություն է երեւանցիների շահերի, խմբակցության անդամների, ինչպես նաեւ «Երկիր Ծիրանի» կուսակցության հիմնարար դրույթների հանդեպ:
Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամներ Հայկ Պետրոսյանի եւ Մնացական Պարակշիեւի կողմից գիտակցված կերպով կուսակցության գծից շեղվելու, իրենց պարտականությունները չկատարելու, թիմային աշխատանքները խաթարելու եւ կուսակցությանն ու երեւանցիներին դավաճանելու կապակցությամբ 17.06.2017 թվականին հրավիրվել է կուսակցության գործադիր մարմնի, քաղաքական հանձնաժողովի, կանանց խորհրդի նրկայացուցիչների մասնակցությամբ նիստ»,–նշված էհայտարարության մեջ:
Նիստի ընթացքում իրավիճակի վերաբերյալ տեղի է ունեցել քննարկում, որի ժամանակ ժողովի մասնակիցները պահանջել են Հայկ Պետրոսյանից եւ Մնացական Պարակշիեւից տրամադրել պատշաճ պատասխան իրենց վստահված եւ իրենց կողմից հանձն առնված պարտականությունները չկատարելու վերաբերյալ: Նրանց տեսակետները լսելուց հետո ընդլայնված նիստը՝ կուսակցության գերագույն մարմինը, քաղաքական հանձնաժողովը, ինչպես նաեւ կանանց խորհուրդը, արձանագրել է դրանց ոչ արժանահավատ լինելը եւ որոշել է անվստահություն հայտնել Հայկ Պետրոսյանին եւ Մնացական Պարակշիեւին` անվստահության հիմք ընդունելով վերջիններիս կողմից կուսակցության գաղափարախոսությունը, ծրագրերը եւ սկզբունքները չպահպանելը: Ելնելով վերոգրյալից` «Երկիր Ծիրանի» կուսակցության անունից Հայկ Պետրոսյանին եւ Մնացական Պարակշիեւին առաջարկվում է հրաժարվել «Երկիր Ծիրանի» կուսակցությանը երեւանցիների կողմից տրված ձայների հիմքով Երեւանի ավագանու լիազորություններից»:
Նմանատիպ նյութեր
1430 դիտում
12:10 26-12-2017
«Երկիր ծիրանին» պահանջում է իրենցից հեռացած ավագանու անդամների հրաժարականը. Aysor.am
4194 դիտում
14:13 04-05-2017
ՀՀԿ-ն՝ 67%, «Ելքը»՝ 21%, «Երկիր Ծիրանին» 12% ձայն կհավաքեն Երևանի ընտրություններում. Ահարոն Ադիբեկյան
Այս բաժնից
1465 դիտում
20:49 23-12-2024
Դիտեք «Սուր անկյուն» հաղորդաշարի ամբողջական թողարկումը (22.12.2024 թ․)