211652_close_icon
views-count6242 դիտում article-date 11:54 09-06-2017

Մեկնարկել է Երևանի ավագանու անդրանիկ նիստը. «Երկիր Ծիրանին» «այլընտրանքային» նիստ է անում դրսում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. news.am

Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությունը ավագանու առաջին նիստին չի մասնակցում. նրանք իրենց առանձին «նիստը» հրավիրել են Երեւանի քաղաքապետարանի շենքի դիմաց: [url=https://news.am/arm/news/394516.html]NEWS.am[/url]-ի թղթակիցը հաղորդում է, որ կուսակցության առաջնորդ Զարուհի փոստանջյանը ներկայացրել է իրենց առաջիկա ծրագրերը եւ հայտնել, որ առաջիկա 12 նիստերի ընթացքում հանդիպումներ են ունենալ Երեւանի վարչական շրջանների բնակիչների հետ՝ լսելու նրանց խնդիրներն ու լուծումներ տալու համար: Այս պահին Զարուհի Փոստանջյանը ելույթ է ունենում քաղաքապետարանի դիմաց դրված ամբիոնի մոտ: Իսկ քաղաքապետարանի ներսում մեկնարկել է Երևանի ավագանու անդրանիկ նիստը, որի սկզբում ներկաները կրկին շնորհավորեցին Տարոն Մարգարյանին քաղաքապետ ընտրվելու առթիվ: Նրա երդման արարողությունը տեղի կունենա հունիսի 12-ին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր