211652_close_icon
views-count2761 դիտում article-date 16:18 19-06-2017

Աշխարհում տեղահանվածների թիվը հասել է 65.6 միլիոնի. ՄԱԿ

ՄԱԿ փախստականների հարցերով գործակալությունը հայտնել է, որ 2016 թվականին ապաստան հայցողների ու ներքին տեղահանվածների թիվը հասել է ռեկորդային ցուցանիշի՝ 65.6 միլիոն մարդ: Այս թիվը 300 հազարով ավելի է 2015 թվականի ցուցանիշից: ՄԱԿ-ի հաշվարկներով՝ իրենց տունը հարկադրված լքածներից 22.5 միլիոնը փախստական են, 40.4 միլիոնը ներքին տեղահանված անձինքն, 2.8 միլիոնն ապաստանի դիմում է ներկայացրել: Փախստականներից 5.5 միլիոնը Սիրիայից են, 2.5 միլիոնը՝ Աֆղանստանից, 1.4 միլիոնը՝ Հարավային Սուդանից: Հիշեցնենք, որ 2001թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելան հունիսի 20-ը հռչակել է փախստականների միջազգային օր:

Նմանատիպ նյութեր