2706 դիտում
09:42 20-06-2017
Պետք է լինեն ունևորներ, հարուստներ և միջին խավ. Կաթողիկոսը աղքատության վերացման բանաձև է առաջարկում. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ՝ հունիսի 19-ին, Շիրակի մարզի Հառիճավանքի հոգևոր ընծայարան էր այցելել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն: Վերջինս մասնակցում էր ամերիկահայ բարերարների կողմից ֆինանսավորված հոգևոր ընծայարանի պաշտոնական բացման արարողությանը:
Մեր թղթակիցը ՀՀ ամենաաղքատ մարզ այցելած կաթողիկոսից հետաքրքրվեց, թե ինչ քայլերի պետք է դիմել վերջ տալու համար երկրում տիրող սոցիալական անհավասարությանը: «Բնական է, որ հասարակական կյանքում պետք է լինեն ունևորներ, պետք է լինեն հարուստներ, և պետք է լինի միջին դաս, միջին խավ: Մեկը մյուսին պետք է լրացնի: Մենք մեր աշխատանքով պետք է կազմակերպենք նրանց առաջընթացը: Աստված պետք է օրհնի, զորակցի մեր ժողովրդին, որ կարողանանք բարվոքել մեր կյանքը... Եկեղեցին իր կարելիության շրջանակներում աջակցում է: Ունենք մի շարք բարեգործական ծրագրեր, ինչպես նաև խրախուսում ենք, հորդորում, պատգամում ենք մեր ունևոր մարդկանց, որպեսզի ներդրում կատարեն հայրենիքում»,-ասել է կաթողիկոսը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
3462 դիտում
11:13 17-10-2018
Հոկտեմբերի 17-ը Աղքատության վերացման համար պայքարի միջազգային օրն է
Այս բաժնից
1336 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1033 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
955 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»