3465 դիտում
11:13 17-10-2018
Հոկտեմբերի 17-ը Աղքատության վերացման համար պայքարի միջազգային օրն է
Աղքատության վերացման համար պայքարի միջազգային օրվա պատմությունն անխզելիորեն կապված է 1987թ․ հոկտեմբերի 17-ի հետ։ Այդ օրը ավելի քան հարյուր հազար մարդ էր հավաքվել Փարիզի Տրոկադերո հրապարակում, որտեղ 1948թ․ ստորագրվել էր Մարդու իրավունքների հռչակագիրը՝ նվիրված ծայրահեղ աղքատության, քաղցի եւ բռնության զոհերի հիշատակին։
Հավաքվածները հայտարարել էին, որ աղքատությունը մարդու իրավունքների խախտում է, եւ հաստատել էին միացյալ ուժերով այդ իրավունքների համար պայքարելու անհրաժեշտությունը։ Համապատասխան հայտարարություններ են փորագրված նաեւ հուշաքարի վրա, որն այդ օրն էր բացվել։
Նման հուշաքարեր էին բացվել նաեւ աշխարհի շատ այլ երկրներում, եւ դրանք ամեն տարի Աղքատության վերացման համար պայքարի միջազգային օրը նշելու հավաքատեղիներ են դառնում։ Նման մի քար էլ գտնվում է Նյու Յորքում՝ ՄԱԿ կենտրոնական գրասենյակի այգում, եւ հենց դրա մոտ է Միացյալ ազգերի կազմակերպության գրասենյակն ամեն տարի հանդիսավոր արարողություն անցկացնում։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
3175 դիտում
15:40 20-10-2024
Հնդկական ավիաընկերություններն ավելի քան 70 կեղծ սպառնալիքներ են ստացել ռումբերի տեղադրման մասին
991 դիտում
15:11 20-10-2024
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
820 դիտում
13:20 20-10-2024
Իրանի դեմ ցանկացած հարձակում նշանակում է կարմիր գծի հատում. դա անպատասխան չենք թողնի. Իրանի ԱԳ նախարար