211652_close_icon

Ճապոնիայում տապ է. 1 շաբաթում ջերմահարվելու հետևանքով հոսպիտալացվել է 700-ից ավելի մարդ

views-count2782 դիտում article-date 15:07 20-06-2017
Ճապոնիայում շարունակվում է խիստ տապը, ինչի հետևանքով հարյուրավոր մարդիկ են հոսպիտալացվում, հայտնում է Ria Novosti-ն։ Միայն վերջին 1 շաբաթվա ընթացքում ջերմային հարվածի է ենթարկվել ավելի քան 700 մարդ։ Նրանց բոլորին տեղափոխել են հիվանդանոցներ։ Հոսպիտալացվածներից երկուսը մահացել են։ Նախորդ շաբաթվա համեմատությամբ՝ այդպիսի իրավիճակում հայտնվածների թիվը ավելացել է ավելի քան 100-ով, իսկ հոսպիտալացվածների գերակշիռ մասը 65 տարեկանից բարձր անձինք են։

Նմանատիպ նյութեր