211652_close_icon
views-count3804 դիտում article-date 10:28 20-06-2017

«Երկիր Ծիրանի»-ի նիստը թեժ է անցել. «դավաճան» տղամարդիկ զիջել են. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Զարուհի Փոստանջյանը, կողմ լինելով քաղաքականության թատերականացմանը, Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության իր երկու անդամներին «դավաճան» է որակել ու հեռացրել այն բանից հետո, երբ վերջիններս առաջարկել են այսուհետ զբաղվել իրական խնդիրների բարձրաձայնմամբ։ Ասում են նաև, թե այնքան թեժ է ընթացել «Երկիր Ծիրանիի» նիստը, որ երկու «դավաճան» տղամարդիկ չեն կարողացել Փոստանջյանի «բերանը» փակել։ Փոխադարձ վիրավորանքների պակաս չի եղել, թեև, իհարկե, զիջել են տղամարդիկ՝ հերթական անգամ ընդունելով, որ Զարուհու լեզուն ոսկոր չունի»: [b]Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր