211652_close_icon
views-count3071 դիտում article-date 12:44 20-06-2017

Վենեսուելայում հակակառավարական ցույցերի նոր ալիք է բարձրացել. 1 անչափահաս մահացել է

Առնվազն 27 մարդ է տուժել Վենեսուելայի մայրաքաղաքի Ալտամիրի շրջանում երեկ կրկին տեղի ունեցած բողոքի մեծ ցույցի ժամանակ։ Այդ մասին, ինչպես հայտնում է Tass-ը, լրագրողներին տեղեկացրել է Կարակասի քաղաքապետ Չակաո Ռամոն Մուչաչոն։ Վերջինս նաև հաստատել է ցույցերի ժամանակ հրազենային վիրավորումից 17-ամյա տղայի մահը։ Տուժածներից մեջ կան հրազենային վնասվածքներ ստացածներ։ Վենեսուելայում 3-րդ ամիսն է, որ գրեթե ամեն օր հակակառավարական ցույցեր են ընթանում։ Այդ ընթացքում զոհվել է 70, վիրավորվել՝ ավելի քան 1300 մարդ։ Ձերբակալվածների թիվը մոտ 3200 է, նրանցից մոտ 1300-ին դեռ պահում են մեկուսարանում։

Նմանատիպ նյութեր