Արտակարգ դեպք Երևանում. ուժեղ քամու և փոթորկի հետևանքով շենքի տանիքից թիթեղյա ծածկը ընկել է Պետեկամուտների կոմիտեի Toyota-ի վրա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 20-ին, Երևանում տեղի ունեցած ուժեղ քամու և փոթորկի հետևանքով Թումանյան 20 շենքի բակում տանիքից մեծ թվով թիթեղներ շպրտվել և ընկել են Պետեկամուտների կոմիտեին պատկանող Toyota մակնիշի 094 BB 01 համարանիշի ավտոմեքենայի վրա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ընկնելու հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Մինչ մեքենայի վրա ընկնելը, թիթեղները հարվածել են նաև երկրորդ հարկի լուսամուտներին:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արձագանքման խումբը՝ Գարիկ Հակոբյանի գլխավորությամբ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի