211652_close_icon
views-count15414 դիտում article-date 21:54 23-05-2016

Քամու ուժգնությունից Արշակունյաց պողոտայում շպրտվել է բնակարանի տանիքի թիթեղյա ծածկը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 23-ին, Երեւանում անսպասելի փոթորիկ է բարձրացել։ ժամը 15:15-ի սահմաններում ուժեղ քամին պոկել է շենքերի տանիքները, արմատախիլ արել ծառեր։ Քամին առավել ուժգնացել է ժամը 15:00-15:30-ի սահմաններում: Երեւանում եւ Աշտարակում քամու արագությունը հասել էր 18-20 մետր/վայրկյանի: ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ուժեղ քամու հետ կապված ահազանգերը բազմաթիվ են եղել: Քամու պատճառած վնասներից անմասն չի մնացել նաև Մագդա Աբելյանին պատկանող Արշակունյաց 318/բ հասցեում գտնվող բնակարանի տանիքը: Քամին ամբողջությամբ պոկել և այս ու այն կողմ է շպրտել տանիքի թիթեղյա ծածկը: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր