211652_close_icon
views-count3926 դիտում article-date 14:36 21-06-2017

Սաուդյան Արաբիայի թագավորը փոխել է իր թագաժառանգին

Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը որոշում է կայացրել թագաժառանգ Մուհամմեդ բեն Նաիֆին փոխելու մասին։ Այդ մասին հայտնել է Al Arabiya-ն։ Վերջինիս փոխարինելու է թագավորի որդիներից 31-ամյա Մուհամմեդ բեն Սալմանը։ Բացի այդ, Մուհամմեդ բեն Նաիֆը զրկվել է երկրի ՆԳ նախարարի պաշտոնից։ Այն հանձնվելու է Աբդուլ-Ազիզ բեն Սաուդ բեն Նաիֆին։

Նմանատիպ նյութեր