«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հետ համագործակցող մի խումբ գրոհայիններ զինված հարձակում են գործել Ֆիլիպինների հարավում՝ Հյուսիսային Կոտաբաբատո նահանգում գտնվող Պիգավայան քաղաքի դպրոցի վրա։
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, իշխանությունները տեղի ունեցածի մասին մանրամասն տեղեկություններ դեռևս չեն հաղորդել, թե արդյոք կան զոհեր կամ վիրավորներ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ-ի հատուկջոկատայիններն օգնում են ազատագրել Մարավի քաղաքը, որը մասամբ գտնվում է ԻՊ գրոհայինների ձեռքում։ Շուրջ 1 ամիս շարունակվող մարտերի ժամանակ սպանվել է 257 ահաբեկիչ, սակայն սպանվել է նաև 26 խաղաղ բնակիչ և 62 զինվորական։