211652_close_icon
views-count2799 դիտում article-date 16:00 21-06-2017

Եմենում խոլերայի համաճարակի զոհերի թիվը գնալով ավելանում է

Եմենում շարունակում են ավելանալ խոլերայի համաճարակի դեպքերը։ Ապրիլի վերջերից մինչև այսօր արձանագրված դեպքերը կազմում են 166.000։ Այդ մասին նշված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության տարածած զեկույցում։ Նշված ժամանակահատվածում, պաշտոնական տվյալների համաձայն, հիվանդության զոհ է դարձել 1146 մարդ։ Հիմնական տուժող բնակավայրը երկրի Հաջա նահանգն է, որտեղ վիրուսից մահացել է 195 մարդ։ «Save the Children» միջազգային կազմակերպությունը հայտնել է, որ իրավիճակը այդ հարցում դուրս է գալիս վերահսկողությունից։ Եմենում յուրաքանչյուր րոպե խոլերայով 1 երեխա է վարակվում։ Նշենք, որ 2014 թվականին սկսված զինված հակամարտությունը այդ երկրում շարունակվում է, իսկ հումանիտար իրավիճակը աղետալի է։

Նմանատիպ նյութեր