211652_close_icon
views-count77616 դիտում article-date 12:03 21-06-2017

Արտակարգ դեպք Լոռու մարզում. 53-ամյա հայրը պատշգամբում հայտնաբերել է կախված տղային, ում կարողացել է փրկել, տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է Ալավերդու հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 00։50-ի սահմաններում «Ալավերդի» բժշկական կենտրոնից ոստիկանության Թումանյանի բաժին հայտնել են, որ անգիտակից վիճակում շտապ բուժօգնության հերթպահ խմբի կողմից իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վահագն Մոսինյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Խաչատրյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ այդ քաղաքացին Աքորի գյուղի բնակիչ՝ 34-ամյա Տ. Պ.-ն է, ով նախորդ օրը, ժամը 22։00-ի սահմաններում, ինքնասպանություն գործելու նպատակով վարդակի երկարացման մետաղալարով պատշգամբի պատուհանի փայտյա շրջանակից փորձել է կախվել։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Տ. Պ.-ի ինքնասպանությունը կանխվել է նրա հոր՝ 53-ամյա Ա. Պ.-ի կողմից։ Փաստի առթիվ ավագ քննիչ Խաչատրյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր