211652_close_icon
views-count135707 դիտում article-date 09:00 29-11-2017

Սպանություն Լոռու մարզում. հիվանդանոց է տեղափոխվել 30-ամյա տղամարդու դի, իսկ 26-ամյա երիտասարդն էլ գտնվում է անգիտակից վիճակում. ժամանել են մարզի ոստիկանապետն ու քննչականի պետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 29-ին, սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 01:10-ի սահմաններում Ալավերդու բժշկական կենտրոնից Ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել, որ հերթապահ բժիշկների խումբը Սանահին Սարահարթի 3/5 շենքի բակում՝ ավտոտնակի հարևանությամբ գտնվող հատվածից, ձախ ազդրի և հետույքային շրջանի, աջ գոտկային շրջանի, աջից կրծքավանդակի հետին մակերեսի և վզի շրջանի կտրած-ծակած վերք, մահացած վիճակում հիվանդանոց է տեղափոխել մի քաղաքացու, իսկ մի քաղաքացու էլ՝ որովայնի շրջանում սուր կտրող-ծակող գործիքից ստացած մարմնական վնասվածքներով՝ անգիտակից վիճակում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Լոռու մարզային վարչութան օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ, Ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոոռւ մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Արդարադատության գնդապետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Ալավերդի քաղաքի Սանահին Սարահարթ 3/6 շենքի բնակիչ, 30-ամյա Հայկ Սիրադեղյանն էր, իսկ վիրավորը Սանահին Սարահարթ թաղամասում հաշվառված, սակայն Լոռու մարզի Շնող գյուղում բնակվող, 26-ամյա Արմեն Մակոյանն է: Փաստի առթիվ Լոռու մարզային քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ՝ Թումանյանի քննչական բաժնի պետ Էդվարդ Կարապետյանի գլխավորությամբ: Մինչ ոստիկանների մի խումբը հիվանդանոցում որոշ փաստեր էին պարզում, դեպքի վայրում աշխատում էին Ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ Թումանյանի ոստիկանպետ Արտակ Գուրջանյանի և քննչական բաժնի պետի գլխավորությամբ: Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ի մասի /սպանություն/ և 112 հոդվածի 1-ին մասի /դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը/ հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիրվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործություն կատարելու կասկածանքով Ոստիկանության Թումանյանի բաժի են բերման ենթարկել Ալավերդի քաղաքի բնակիկչ, 28-ամյա Գարիկ Դ.-ին, ով քննիչի որոշմամբ ձերբակալվել է: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանված Հ. Սիրադեղյանը աշխատում էր «Թեղուտ» ՓԲԸ-ում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր