ՆԱՏՕ-ի կործանիչը փորձել է մոտենալ ՌԴ պաշտպանության նախարարի օդանավին, սակայն այն կանխվել է Cy-27-ի կողմից
ՆԱՏՕ-ի ուժերին պատկանող F-6 կործանիչը բալթյան չեզոք ջրային տարածքի վրայով թռչելիս փորձել է մոտենալ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին տեղափոխող օդանավին, սակայն F-16-ի մոտեցումը թույլ չի տվել նախարարի օդանավին ուղեկցող ռուսական Cy-27 կործանիչը։ Այդ մասին հայտնում է Ria Novosti-ն։
Նշվում է, որ ՆԱՏՕ-ի ինքնաթիռները փորձել են ուղեկցել ՌԴ պաշտպանության նախարարի օդանավը, երբ նա ուղևորվում էր Կալինինգրադ, սակայն նախարարի ու ՆԱՏՕ-ական կործանիչի մեջտեղում է հայտնվել ռուսական կործանիչը։
Cy-27-ը «ցուցադրել է» զենքը՝ թափահարելով թևերով, ինչից հետո F-16-ը հեռացել է։ Կրեմլը հրաժարվել է որևէ մեկնաբանություն անել։