3195 դիտում
16:30 21-06-2017
ՀՀ գյուղատնտեսության փոխնախարարն ընդունել է ԳԴՀ Հյուսիս-Հռենոսյան Վեստֆալիայի արհմիությունների միավորման պատվիրակությանը
ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանն այսօր ընդունել է ԳԴՀ Հյուսիս-Հռենոսյան Վեստֆալիա երկրամասի արհմիությունների միավորման երիտասարդական թևի ղեկավար Էրիկ Շլեյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ ագրոարդյունաբերական համակարգի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Հասմիկ Ջհանգիրյանը, ոլորտի այլ ներկայացուցիչներ:
Ողջունելով հյուրերին` Ռոբերտ Մակարյանը կարևորել է արհմիությունների դերը աշխատողների իրավունքների պաշտպանության գործում:
«Ուժեղ արհեստակցական միությունը թույլ է տալիս վեր հանել առկա խնդիրները, բարելավել աշխատողների աշխատանքային պայմանները: Մենք նույնպես մեծ ուշադրություն ենք դարձնում արհմիությունների զարգացմանը` նրանց հետ սերտ համագործակցելով և համատեղ ծրագրեր իրականացնելով», - նշել է Ռոբերտ Մակարյանը:
Պատվիրակության ղեկավար Էրիկ Շլեյն իր հերթին հանգամանորեն ներկայացրել է Գերմանիայում արհմիությունների իրավական կարգավիճակն ու գործունեության կազմակերպման հիմնական սկզբունքները, ինչպես նաև արհեստակցական միությունների արդի մարտահրավերները:
Այնուհետև կողմերը քննարկել են Հայաստանում և Գերմանիայում արհմիությունների գործունեությանն առնչվող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ոլորտում գործող օրենսդրությանը, դեպի գյուղատնտեսության ոլորտ երիտասարդ կադրերի ներհոսքի ապահովմանը, ֆինանսավորման աղբյուրների ներգրավմանը և այլ հարցերի, տեղեկատվություն փոխանակվել գյուղատնտեսության բնագավառում ինքնազբաղ աշխատողների խնդիրների վերաբերյալ:
Կարևոր խնդիրների թվում մատնանշելով մասնագիտական կրթության որակի բարձրացման անհրաժեշտությանը` փոխնախարար Ռոբերտ Մակարյանը միաժամանակ հավելել է, որ ագրարային ոլորտի մի շարք ուղղությունների, մասնավորապես գինեգործության, ջերմոցային տնտեսությունների և պահածոյագործության ոլորտների զարգացմանը զուգահեռ աստիճանաբար նկատվում է այդ ճյուղերի նկատմամբ հետաքրքրության աճ երիտասարդների շրջանում:
Ագրոաշխատողների արհմիության նախագահ Հասմիկ Ջհանգիրյանը նշել է, որ ներկայում Հայաստանում քայլեր են ձեռնարկվում գյուղոլորտի ներկայացուցիչներին ըստ ճյուղերի միավորելու ուղղությամբ` ծառացած խնդիրների լուծումն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով:
Նմանատիպ նյութեր
2449 դիտում
15:57 14-01-2016
Արա Նազարյանն ընդունել է ԳԴՀ ԱԳՆ կիբերանվտանգության հարցերով շտաբի ղեկավարին և ՀՀ-ում ԳԴՀ դեսպանին
2157 դիտում
17:00 27-06-2018
ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը այցելել է ԳԴՀ Սաքսոնիա-Անհալթ երկրամաս
2533 դիտում
19:18 10-06-2020
Արցախի ԱԺ նախագահն ընդունել է արհմիությունների ֆեդերացիայի ներկայացուցիչներին
Այս բաժնից
871 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
886 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»