211652_close_icon
views-count2536 դիտում article-date 19:18 10-06-2020

Արցախի ԱԺ նախագահն ընդունել է արհմիությունների ֆեդերացիայի ներկայացուցիչներին

Հունիսի 10-ին ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն ընդունել է Արցախի արհմիությունների ֆեդերացիայի նախագահ Արա Ղահրամանյանին և ֆեդերացիայի ներկայացուցիչներին: Արա Ղահրամանյանը, շնորհավորելով 7-րդ գումարման նորընտիր ԱԺ նախագահին և պատգամավորական կազմին, մաղթել է արդյունավետ ու ժողովրդահեն գործունեություն: Ֆեդերացիայի նախագահը խորհրդարանի ղեկավարին է ներկայացրել կառույցի աշխատանքները և հիմնախնդիրները՝ ակնկալելով կառուցողական համագործակցություն: ԱԺ նախագահը, բարձր գնահատելով արհմիությունների գործունեությունը, կարևոր է համարել կառույցի դերի ու հեղինակության բարձրացումը և ֆեդերացիայի պատասխանատուներին առաջարկել այդ գործում լինել ավելի նախաձեռնող և հետևողական: Հանդիպմանը քննարկվել են ոլորտի օրենսդրական բարեփոխումներին վերաբերող հարցեր: [b]Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր