Հրապարակվել է տեսանյութ, որում Մինեսոտա նահանգի ոստիկանը կրակ է բացում աֆրոամերիկացու վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Սոցցանցերում է հայտնվել մի տեսանյութ, որում ոստիկանը կրակում է աֆրոամերիկացու վրա: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
Ինչպես հայտնում է աղբյուրը` միջադեպը տեղի է ունեցել անցած տարվա հուլիսին:
ԱՄՆ-ի Մինեսոտա նահանգում ոստիկանը աֆրոամերիկացուն խնդրել է անջատել լույսերը և զենք չհանել, որից հետո անսպասելիորեն կրակ է բացել տղամարդու վրա: 32- ամյա տղամարդը, ով 5 երեխաների հայր էր, մահացել է տեղում:
Ոստիկանն արդարացվել է մի քանի օր առաջ: Դա դուր չի եկել հանրությանը և նրանք բողոքի ցույցեր են կազմակերպել: