211652_close_icon

Նավթի համաշխարհային գները նվազել են

views-count2231 դիտում article-date 11:04 22-06-2017
Լոնդոնի և Նյու Յորքի առևտրի էլեկտրոնային բորսաներում նավթի գների անկում է արձանագրվել, ինչը վկայում են առևտրի տվյալները։ Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ Լոնդոնի Ice Futures բորսայում Brent նավթի օգոստոսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0.11 տոկսով և 1 բարելի դիմաց կազմել 44,77 ԱՄՆ դոլար։ Նույն ժամանակահատվածում Նյու Յորքի Nymex բորսայում WTI տեխասյան թեթև նավթի օգոստոսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0.07 տոկոսով՝ 1 բարելի դիմաց հասնելով 42.50 ԱՄՆ դոլարի։

Նմանատիպ նյութեր