3910 դիտում
10:10 22-06-2017
Հայաստանում ստեղծվել է տաքսու վարորդների կուսակցություն. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. ««Ավտովարորդների պաշտպանության լիգա» ՀԿ ղեկավար Տիգրան Հովհաննիսյանի և իր համախոհների՝ տաքսու վարորդների ու ավտոմեքենա ներկրողների ջանքերով հիմնվել է «Ազգային պաշտպանության լիգա» անունով նոր կուսակցություն, որպեսզի կարողանան ոլորտում առկա խնդիրների դեմ ավելի հիմնավոր պայքարել և փրկել տաքսու վարորդների պատիվը, որը կործանել են հայոց նախկին և ներկա կառավարությունները: Պայքարի ուղղությունները բազմաթիվ են, սակայն հիմնական պայքարը լինելու է վարորդների իրավունքների պաշտպանությունը և ոլորտում առկա խնդիրների լուծումները գտնելը:
«Ընտանիք կամ գերդաստան չկա, որտեղ տաքսիստներ չլինեն: Եվ եթե դիտարկեք, ապա ներկա տաքսիստների մեջ ուսանողներ էլ կան, թոշակառուներ էլ, գիտնականներ էլ, քանի որ ավելի հարմար է նման ձևով գումար աշխատելը: Եվ այն, ինչ որ այսօր ասում են կառավարության նիստերի ժամանակ, թե տաքսիստների մեջ թմրամոլներ, չստիկներով կամ անթրաշ մարդիկ են աշխատում, մենք ավելի վաղ էինք պահանջում, որ նրանց մեր շարքերից հեռացնեն: Բայց մեր պահանջները մշտապես անտեսվում են»,- ասաց Տ. Հովհաննիսյանը:
Նրա պնդմամբ՝ կառավարությունն ինքն է հոգեկան հիվանդներին «ներդնում» ավտովարորդների շարքերում, որպեսզի ակցիաների ժամանակ խժդժություններ հրահրեն և հասարակության մեջ ատելություն սերմանեն այդ դժվարին մասնագիտության տեր մարդկանց հանդեպ:
«Կառավարությունն ինքն է թույլատրում չստիկներով, թրաշով, թմրամոլ, հոգեկան հիվանդ մարդկանց նման գործունեությամբ զբաղվեն և տարին մեկ էլ գոռում են, թե ոլորտը կանոնակարգելու համար շուտով օրենք են մտցնելու: Բայց իրականում կառավարությունը օրենքներ գրելու համար գումար է ստանում, այդ պատճառով էլ այնպես չի անում, որ խնդիրները միանգամից լուծվեն: Այնպիսի օրենքներ են գրում, որ դրանք շիտակ չլինեն ու միշտ հասարակություն–ավտովարորդներ դաշտում կռիվ լինի, կառավարությունն էլ անընդհատ օրենք գրի ու փող աշխատի:
Մեր պահանջն է, որ վարչապետը տղամարդավարի դուրս գա իր կաբինետից, իջնի ժողովրդի մեջ ու ընդունի, որ տաքսու ոլորտում բիզնես–ցեղասպանություն է իրականացվում, որի սկիզբը դրվել է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի ժամանակներից»,- ասաց Տ. Հովհաննիսյանը»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1504 դիտում
08:33 31-10-2023
Հայաստանում նոր կուսակցություն է ստեղծվել՝ «Հայոց ամրոց». ո՞վ է ղեկավարը. «Փաստ»
Այս բաժնից
826 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1087 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2380 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ