Լոնդոնում փորձաքննություն կտարվի այն սառնարանը, որը դարձել էր 24-հարկանի շենքի հրդեհի պատճառ
Բրիտանիայի կառավարությունը փորձաքննության է ուղարկել այն սառնարանը, որը դարձել էր բարձրահարկ շենքում հրդեհի պատճառ: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
Խոսքը Hotpoint ընկերության FF175BP մոդելի սառնարանի մասին է: Եվ եթե պարզվի, որ սառնարանն ունի ինչ- որ թերություն, ընկերությունը պոտք է վերացնի դա:
Հիշեցնենք, որ հունիսի 14-ին խոշոր հրդեհ էր բռնկվել Լոնդոնում: Մահացել էր առնվազն 30 մարդ, 600 մարդ տարհանվել էր, 28-ը համարվում են անհայտ կորած, և ամենայն հավանականության, նրանք ևս մահացել են: