11632 դիտում
10:41 24-06-2017
Արտակարգ իրավիճակ Ջրաշենում. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Արարատի մարզի Ջրաշեն գյուղում արտակարգ իրավիճակ է ստեղծվել, գյուղ տանող բոլոր ճանապարհները փակված են, որևէ մեքենա դուրս չի գալիս ու չի մտնում Ջրաշեն: Տեղեկություններ կան, որ գյուղացիներին նման քայլի դրդել են ծիրան մթերող ընկերությունները, որոնք պայմանավորվածություն են ձեռք բերել ծիրանը գնել մի գնով, բայց հետո առաջարկել են մեկ այլ` ավելի փոքր գումար: Դա զայրացրել է ջրաշենցիներին, նրանք փակել են ճանապարհը` թույլ չտալով, որպեսզի ծիրանը մթերելու եկած ֆուրերը դուրս գան գյուղից: Ըստ լուրերի` նրանք նաև ծեծի են ենթարկել ծիրան մթերելու եկածներին:
Ջրաշենի գյուղապետ Արտյոմ Ղազարյանը հակված չէր գյուղում տեղի ունեցողի վերաբերյալ մեկնաբանություններ տալ, ասաց` նշված լուրերը չափազանցված են, ուղղակի ծիրանի գնի հետ կապված անհամաձայնություն է առաջացել և ֆուրերին թույլ չի տրվում գյուղից դուրս գալ: Մեզ հաջողվեց կապ հաստատել նաև Ջրաշենի մի բնակչի հետ, որը բավականին մանրամասներ ներկայացրեց: «Առաջին օրը ծիրանը հավաքեցին 800 դրամով, երկրորդ օրը իջեցրեցին 600 դրամ, այսօր` 400 դրամ: Ժողովուրդն էլ, գիտեք, բարկացավ և…»,- ասաց նա, իսկ կողքից լսվեց համագյուղացու արձագանքը. «Եվ ծեծը տվեց»:
Մեր զրուցակցի փոխանցմամբ, գյուղացիները փակել են գյուղի բոլոր ճանապարհները: «Չեն թողնում ելումուտ անել, որովհետև գիտեք, իրենց քրտինքը ջրովն են տալիս: Չէր բացառվում` մյուս օրը առաջարկեին 200 դրամ, էն մյուս օրն էլ ասեին նվիրատվություն արեք, տուժեք»,- ընդգծեց ջրաշենցին:
Ըստ նրա, Ջրաշենում ծիրան մթերող կազմակերպությունները 4-5-ն են: Այդ ընկերությունների գյուղ ժամանած և դուրս գալու հնարավորությունից զրկված ֆուրերի մի մասը բեռնված են ծիրանով: «Դրանք երեկ բարձած մեքենաներն են: Ջրաշեն գյուղում կա սառնարան, որտեղ պահեստավորվում է գյուղմթերքը: Իրենք մթերում են սառնարանում, հավաքվում է ֆուռի բեռը, բարձվում է, ֆուռը դուրս է գալիս»,- մանրամասնեց մեր զրուցակիցը:
Նշեց, որ Ջրաշենում մթերվող այդ ծիրանը հատընտիր է, տեղափոխվում է Մոսկվա, իսկ հայաստանյան շուկայում այդ որակի ծիրանն արժե 1000-1500 դրամ: Ջրաշենի բնակչի խոսքով, գյուղացիները վճռական են տրամադրված. «Մինչև հարցին լուծում չտրվի, ոչ մի մեքենա, վստահ եմ, գյուղից դուրս չի գա»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1154 դիտում
13:34 25-09-2014
Ջրաշենում դատարանի կողմից նշանակված պատժի կրումից խուսափող հետախուզվող է հայտնաբերվել
2045 դիտում
09:22 15-08-2016
Ջրաշենում տեղի ունեցավ «Մայրություն» հուշարձանի օրհնության և պաշտոնական բացման արարողությունը
Այս բաժնից
925 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1060 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
745 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»