2048 դիտում
09:22 15-08-2016
Ջրաշենում տեղի ունեցավ «Մայրություն» հուշարձանի օրհնության և պաշտոնական բացման արարողությունը
Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնին Լոռու մարզի Ջրաշեն գյուղում տեղի ունեցավ «Մայրություն» հուշարձանի օրհնության և պաշտոնական բացման արարողությունը: Սպիտակի և տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Օվսե քահանա Հովհաննիսյանը ներկայացրեց օրվա խորհուրդը` «Հայ Եկեղեցու հինգ Տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը:
Հայ Եկեղեցին դարեր շարունակ խորին հարգանք և երկյուղածություն է տածում Աստվածամոր հանդեպ` շեշտելով Աստծո մայր լինելու հանգամանքը, մաքրակենցաղությունը, անօրինակ խոնարհության ոգին, առաքինի վարքն ու նվիրվածությունը»:
Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Թադևոսյանն իր խոսքում կարևորեց մարզում իրականացվող նմանատիպ ազգաշահ նախաձեռնությունները: «Կարևորում եմ այն հանգամանքը, որ երկրաշարժից հետո դեռևս եկեղեցի չունեցող Ջրաշենում Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնին հուշարձանի բացումը խորհրդանշական է, այն կարող է համայնքային համախմբման կենտրոն դառնալ՝ նպաստելով գյուղի մշակութային զարթոնքին»:
Միջոցառման նախաձեռնող, ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի փոխնախագահ Ատոմ Մխիթարյանն էլ ընդգծեց, որ «ՄԱՅՐՈՒԹՅՈՒՆ» հուշարձանը նոր սերնդի կրթության ու դաստիարակության խնդիր է լուծելու: Հույս հայտնեց, որ դպրոցականները մորը նվիրված իրենց միջոցառումները կանցկացնեն հուշարձանի մոտ, իսկ Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը Ջրաշենում կդառնա ավանդական՝ յուրաքանչյուր տարի նշվելով հատուկ շուքով՝ բազմաթիվ հյուրերի ու գյուղից դուրս բնակվող ջրաշենցիների մասնակցությամբ:
Հուշարձանի պաշտոնական բացումից հետո հոգևոր հովիվը կատարեց խաղողօրհնեքի արարողություն՝ ներկաներին մաղթելով առատ բերք և բարիք:
Հուշարձանի հեղինակը Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի դոցենտ, քանդակագործ Էմին Պետրոսյանն է: Շուրջ երկու մետր բարձրությամբ, տրավերտինից ու բազալտից քանդակված հուշարձանը տեղադրված է գյուղի կենտրոնում՝ երկրաշարժից ավերված դպրոցի տեղում:
[img]/ups/images/0833558001471237903109135.jpg[/img][img]/ups/images/0382748001471237902467344.jpg[/img][img]/ups/images/0633940001471237900304907.jpg[/img]
Նմանատիպ նյութեր
1010 դիտում
16:32 06-11-2014
Ֆրեզնոյում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի հիմնարկեքի արարողությունը
3633 դիտում
21:11 09-10-2018
Ազատության հրապարակում տեղի է ունեցել Ֆրանկոֆոն ավանի բացման պաշտոնական արարողությունը
Այս բաժնից
823 դիտում
19:39 25-10-2024
Արցախի թեմի առաջնորդը Մայր Տաճարում աղոթք կբարձրացնի հայ գերիների վերադարձի համար
901 դիտում
19:26 25-10-2024
Քննարկվել են համագործակցության հեռանկարները Քեմբրիջի համալսարանի հետ
1285 դիտում
19:12 25-10-2024
Վրաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Լոռու մարզում՝ 3 բալ ուժգնությամբ